16.05.2017 15:00

ԱԳՆ. Խոլերայով բռնկված Եմենում հայաստանցիներ չկան

ԱԳՆ. Խոլերայով բռնկված Եմենում հայաստանցիներ չկան

Ճշտված տեղեկատվության համաձայն՝ Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արաբական թերակղզու հարավում գտնվող երկրի իշխանությունները նախօրեին արտակարգ դրություն են հայտարարել՝ բռնկված խոլերայի համաճարակի պատճառով: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, խոլերայի հետեւանքով մահացածների թիվը վերջին մի քանի օրերի ընթացքում հասել է շուրջ 150-ի: Հիվանդության կասկածով հոսպիտալացվել է 8550 մարդ:

Երկրի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային կառույցներին՝ աջակցել կանխել աննախադեպ աղետը: