16.05.2017 15:30

Բագրատյան. ԱՎԾ-ն դիմում է խարդախության՝ արդարացնելու 2000-ականների աճը

Բագրատյան. ԱՎԾ-ն դիմում է խարդախության՝ արդարացնելու 2000-ականների աճը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը խարդախության է դիմում՝ արդարացնելու համար 200-2008-ի եւ 2012-ի համեմատաբար բարձր տնտեսական աճը, ՖԲ իր էջում գրել է նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«2015թ 1990-ի համեմատ ՀՀ տնտեսությունն աճել է 1,79 անգամ (179%), Ադրբեջանինը՝ 2,72 անգամ (272%), իսկ Վրեստանի տնտեսությունը կազմել է 1990-ի սոսկ 80%-ը։ Սրանք ՀԲ թվերն են՝ ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։ նույն աղբյուրի համաձայն բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն համապատասխանաբար կազմել է՝ 3489, 5497 և 3757 դոլար կամ, հաշվի առած պարիտետը՝ 8418, 17779 և 9599 դոլար։ Հարց է ծագում՝ ի՞նչպես։ Չ՞է որ ՀՀ-ն Վրաստանից 2 անգամ ավելի արագ է աճել։ Ի՞նչու հետ ընկավ։ Չ՞է որ 1990-ին, ըստ ԽՍՀՄ վիճակագրության, Հայաստանը գերազանցում էր 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (2915ռուբլի) և Վրաստանին (2630 ռուբլի), և Ադրբեջանին (2190 ռուբլի)։ Իհարկե, ազգային եկամուտը ՀՆԱ չէ։ Բայց կարող է համեմատական շարքերի դեպքում ՀՆԱ նկատմամբ առավելագույնը 5-10% տարբերություն տալ։ Մինչւդեռ նույն ՀԲ կայքում կարդում ենք այպիսի այսպիսի թվեր՝ 1990թ ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 636 դոլար, Վրաստանում 1614 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 1237 դոլար։ Ուրեմն գործ ունենք սովորական խարդախության հետ։ ՀՀ ԱՎԾ-ն որպեսզի արդարացնի 2000-2008, 2012թթ համեմատաբար բարձր տնտեսական աճը, իջեցրել է 1990թ բազային թիվը։ Դե ո՞վ է կոմունիստներից բողոքելու», - գրում է Բագրատյանը: