Էրդողան. Թուրքիան երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի միությունը քրդերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ինքը երբեք չի ընդունի ԱՄՆ-ի միությունը քրդերի հետ:
Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ահաբեկչական կազմակերպությունները տեղ չունեն»: Նա այդ կերպ է արտահայտվել քրդերի մասին, որոնց ԱՄՆ-ն մեկ շաբաթ առաջ սկսել է զինել:
Չնայած այդ տարաձայնություններին՝ Էրդողանը և Թրամփը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը և խոստացել են ամրապնդել այդ հարաբերությունները:
Մայիսի 9-ին Թրամփը թույլատրել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտնչող քրդական խմբավորումներին զենք և զինամթերք մատակարարել:
Մայիսի 16-ին Էրդողանը հայտարարել է, որ քրդերի հետ համագործակցությունն անընդունելի է:
Թուրքիան սիրիացի քրդերին համարում է արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության մի մասը, որը նույնպես ահաբեկչական է համարվում ԱՄՆ-ում, Բրիտանիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում:
Փոխանցում է BBC-ն: