17.05.2017 14:20

ՀՀԿ-ն այսօր կհրապարակի ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների անունները

ՀՀԿ-ն այսօր կհրապարակի ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների անունները

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի և խորհրդի նիստեր է հրավիրել։

Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ քննարկվելու են քաղաքական պաշտոններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների առաջադրման հարցը։

Հարցին, թե արդեն ուրվագծվե՞լ է, թե ով կլինի Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, Թադևոսյանը պատասխանել է, որ կհայտարարեն այսօր՝ ժամը 19-ին։