17.05.2017 16:46

Կոստանյանն այլեւս ՄԻԵԴ-ում Հայաստանը չի ներկայացնի

Կոստանյանն այլեւս ՄԻԵԴ-ում Հայաստանը չի ներկայացնի

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գևորգ Կոստանյանը ազատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից», - ասվում է որոշման մեջ։

Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն էր 2004-ից: Նրա օրոք Եվրոպական դատարանում քննվել են ընդդեմ, մասնավորապես, «Ա1+»-ի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության փակմանը, մարտի 1-ի ոճրագործություններին, Ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնական Փերինչեքի, ադրբեջանցի փախստականների եւ այլ մի քանի տասնյակ գործեր:

Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում կզբաղեցնի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Սա բավական աշխատատար պաշտոն է՝ հաշվի առնելով Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը մոտակա 1-2 տարիներին: