17.05.2017 17:23

Հայաստանը ԼԳԲՏ համայնքի պաշտպանության ցուցանիշով Եվրոպայի հետնապահներից է

Հայաստանը ԼԳԲՏ համայնքի պաշտպանության ցուցանիշով Եվրոպայի հետնապահներից է

Հայաստանը Եվրոպայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով ամենավերջին տեղերից մեկն է զբաղեցնում՝ առաջ անցնելով միայն Ռուսաստանից եւ Ադրբեջանից:

Սեռական փոքրամասնությունների միջազգային ընկերակցությունը հոմոֆոբիայի  դեմ պայքարի օրվա կապայցությամբ հրապարակել է Rainbow Europe Map 2017 քարտեզը, որտեղ նշվում է ԼԳԲՏ հանրույթի իրավունքների պաշտպանության հարցում գրանցված առաջընթացը Եվրոպայի տարբեր երկրներում: Այս իմաստով Ադրբեջանը գրանցել է 5% աճ, Ռուսաստանը՝ 6, Հայաստանը՝ 7 տոկոս աճ: Թուրքիայում գրանցվել է 9, Վրաստանում՝ 26 տոկոս աճ:

Ամենաբարձր աճը գրանցել են Մալթան (88%), Նորվեգիան (78%) եւ Մեծ Բրիտանիան (75%):