17.05.2017 18:19

Պերմյակովը կնստի Ռուսաստանում. ՌԴ-ն երաշխավորում է պատժի «անվերապահ ու լիովին» կատարումը

Պերմյակովը կնստի Ռուսաստանում. ՌԴ-ն երաշխավորում է պատժի «անվերապահ ու լիովին» կատարումը

Գյումրիում 2015-ի հունվարին Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կանցկացնի Ռուսաստանում, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Ըստ տարածված հաղորդագրության, պատժի կրումը ՌԴ տարածքում կատարելու մասին ռուսաստանյան դատարանի որոշումը երաշխավորում է հայաստանյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:  


Պերմյակովի նկատմամբ կայացվել է երկու դատավճիռ՝ ՌԴ դատարանի կողմից՝ զորամասը զենքով լքելու վերաբերյալ գործով նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման, եւ ՀՀ դատարանի կողմից՝ 7 անձի սպանության համար նա դատապարտվել է զմահ ազատազրկման: