17.05.2017 20:11

Արա Բաբլոյանն առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում (այլ թեկնածություններ)

Արա Բաբլոյանն առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում (այլ թեկնածություններ)

Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն վաղը կառաջադրի Արա Բաբլոյանին, այդ կուսակցության խորհրդի նիստի ավարտից հետո ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմանզանովը:

Բաբլոյանը մասնագիտությամբ բժիշկ է, 1991-97 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, «Արաբկիր» բժշկական կենտրոնի հիմնադիրն է:

Շարմազանովը տեղեկացրել է նաեւ, որ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրվելու են ինքը՝ Շարմազանովը եւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Երրորդ փոխնախագահի համար Ծառուկյան դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանին:

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կկրճատվի մինչեւ 9-ը: ՀՀԿ-ն կառաջադրի դրանցից վեցի նախագահների թեկնածությունը, մասնավորապես, արտաքին հարաբերություններ՝ Արմեն Աշոտյան, ներքին գործեր, պաշտպանություն եւ անվտանգություն՝ Կորյուն Նահապետյան, Տնտեսական հարցեր՝ Խոսրով Հարությունյան, առողջապահություն եւ սոցապ՝ Հակոբ Հակոբյան, պետա-իրավական հարցերի հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան, ֆինանսա-տնտեսական հարցեր՝ Գագիկ Մինասյան:

ՀՀԿ խոսնակն ասաց, որ կառավարության անդամների վերաբերյալ հարցը չի քննարկվել, սակայն վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Կարեն Կարապետյանը: Ըստ օրենսդուրթյան պահանջի, կառավարությունը վաղը հրաժարական կտա: