17.05.2017 20:20

Զոհվել է պայմանագրային զինծառայող

Զոհվել է պայմանագրային զինծառայող

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ: