18.05.2017 10:45

EPL Index-ը Մխիթարյանին ձեռքբերումը գնահատել է 7 միավորով

EPL Index-ը Մխիթարյանին ձեռքբերումը գնահատել է 7 միավորով

EPL Index կայքը, որը մասնագւտացած է ԱՊԼ-ի վիճակագրության վրա, գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային ձեռքբերումները: Ահա ինչ է գրում կայքը Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հայ ֆուտբոլիստի մեկնարկը, իհարկե, դանդաղ ստացվեց, բայց հենց Մոուրինյուն Մխիթարյանին մի քանի անգամ անընդմեջ խաղադաշտ դուրս բերեց, նա ցույց տվեց, թե ինչու են նրան անվանում Եվրոպայի ամենագրավիչ տաղանդներից մեկը: Թեև միայն 14 հանդիպում է անցկացրել մեկնարկային կազմում, բայց դարձել է 4 գոլի հեղինակ ու ապացուցել, որ «Յունայթեդի» ամենամահացու վտանգներից մեկն է հարձակման գծում, երբ լավ մարզավիճակում է:

Նա ունի արագություն ու կրեատիվություն, բայց պետք է աշխատի ֆիզիկական մարզավիճակի վրա Պրեմիեր լիգային հարմարվելու համար: Երբեմն հեշտությամբ էր կորցնում գնդակը, իսկ վճռական դրվագներում ուժի և ուշադրության պակաս ուներ գնդակը պահելու համար: «Յունայթեդում» առաջին մրցաշրջանը խոստումնալից էր, ու հաջորդ մրցաշրջանում նա պետք է մշտապես հիմնական կազմի ֆուտբոլիստ լինի»:

Ավելացնենք, որ կայքը լավագույն ձեռքբերում է համարում Զլատան Իբրահիմովիչին՝ 10 բալանոց համակարգով գնահատելով 8 միավոր: Մխիթարյանի ձեռքբերումը գնահատվում է 7, իսկ Պոլ Պոգբայի ու Էրիկ Բայիինը՝ 6 միավորով: