18.05.2017 11:00

Հռոմ-2017. Մարեյը պարտվել է, Նադալը և Ջոկովիչը հաջորդ փուլում են

Հռոմ-2017. Մարեյը պարտվել է, Նադալը և Ջոկովիչը հաջորդ փուլում են

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը դուրս է մնացել Հռոմում ընթացող մրցաշարից:

Երկրորդ շրջանում բրիտանացին երկու սեթում պարտվել է իտալացի Ֆաբիո Ֆոնինիին` 2:6, 4:6 հաշվով: Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 7:6, 6:2 հաշվով հաղթել է բրիտանացի Ալյաժ Բեդենեին, խորվաթ Մարին Չիլիչն ուժեր ամերիկացի Ռայան Հարիսոնից` 6:3, 6:2, ճապոնացի Կեի Նիսիկորին 7:5, 5:2 հաշվով հաղթել է իսպանացի Դավիդ Ֆերերին, չեխ Թոմաշ Բերդիխը 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել արգենտինացի Կարլոս Բերլոկին:

Նիկոլաս Ալմագրոն չի կարողացել ավարտել Ռաֆայել Նադալի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը մրցաշարի գործող չեմպիոնն է: