18.05.2017 11:40

ՖԻՖԱ-ն ծրագրում է փոխել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի ձևաչափը

ՖԻՖԱ-ն ծրագրում է փոխել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի ձևաչափը

 

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մտադիր է փոփոխել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի ձևաչափը:

«Marca»-ն տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է «The Best» մրցանակը հանձնել ոչ թե օրացույցային տարվա, այլ մրցաշրջանի արդյունքներով, քանի որ ազգային առաջնությունների մեծ մասը մայիսին են ավարտվում:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն ձգտում է հնարավորինս տարբերվել «Ոսկե Գնդակ» մրցանակից, որը հանձնում է «France Football» ամսագիրը և նախատեսված է օրացույցային տարվա համար:

2010-2015 թթ ընթացքում ՖԻՖԱ-ն ու «Ֆրանս Ֆուտբոլը» տարվա լավագույն ֆուտբոլիստի համար համատեղ մրցանակ էին հանձնում: «The Best»-ի մոտակա մրցանակաբաշխությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 23-ին: