18.05.2017 10:33

Ամերիկյան հետախուզության նախկին շեֆին հանձնարարվել է հետաքննել ԱՄՆ ընտրություններում Մոսկվայի դերը

Ամերիկյան հետախուզության նախկին շեֆին հանձնարարվել է հետաքննել ԱՄՆ ընտրություններում Մոսկվայի դերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել ԱՄՆ նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործի քննության համար: Գերատեսչությունում հայտնել են, որ այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Մյուլլերը, որը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ղեկավարել է 2001-2013 թթ.:

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը պարզաբանել է, որ անհրաժեշտ էր անկախ փորձագետ՝ հետաքննությունը վերահսկելու համար:

Հետաքննության համար հատուկ դատախազ նշանակելու պահանջը հնչեց այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահն աշխատանքից ազատեց ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին: Վերջինս հետաքննում էր անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կապերը Ռուսաստանի հետ: Սպիտակ տունը հայտարարեց, որ Թամփը որոշում է կայացրել հեռացնել Քոմիին՝ հիմնվելով գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի և նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի առաջարկության վրա:

Ընդդիմությունը քննադատեց նախագահի որոշումը՝ նրան մեղադրելով Թրամփի ընկերությունների և Ռուսաստանի միջև կապերի հետաքննությանը խանգարելու մեջ:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ երկրորդ գլխավոր հրամանատարն է, որ պաշտոնից հեռացրել է ՀԴԲ տնօրենին: 1993 թ. նախագահ Բիլ Քլինթոնը պաշտոնանկ արեց ՀԴԲ տնօրեն Ուիլյամ Սեշնսին:

Փոխանցում է BBC-ն: