18.05.2017 12:08

Սերժ Սարգսյան. Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել ԼՂ հարցի լուծման ծանրությունը

Սերժ Սարգսյան. Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել ԼՂ հարցի լուծման ծանրությունը

Ղարաբաղյան հարցում ստատուս ­քվոյի փոփոխությունը Հայաստանի համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում, ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:  Նա անդրադարձավ ընտրությունների շրջանում ԼՂ խնդրի արծարծման հարցին՝ փաստացի ակնարկելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության պլատֆորմը:

«Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել ԼՂ հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչը ստացվեց և դա բնական է», - ասել է Սարգսյանը: Նրա խոսքով, գործող իշխանությունները ստատուս-քվոյի փոոխության կողմնակից են, սակայն միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Սարգսյանը նշեց որ Երեւանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է:

Նրա խոսքով, այդ մոտեցումն էր արտահայտված Կազանի փաստաթղթում:

«Այո, մենք չենք ցանկանում ստատուս-­քվոյի պահպանում, և ոչ մի օր ավել, չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը: Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը: Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք», -­ ասել է Սերժ Սարգսյանը: