18.05.2017 12:25

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան փողոցն ուզում են անվանակոչել Նեմցովի պատվին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան փողոցն ուզում են անվանակոչել Նեմցովի պատվին

ԱՄՆ կոնգրեսի սենատի՝ ազգային անվտանգության և կառավարական գործերով հանձնաժողովը օրինագիծ է առաջարկել՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել 2015 թ. սպանված ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի անունով:

Օրինագծի հեղինակի՝ հանրապետական Մարկ Ռուբիոյի մտահղացման համաձայն՝ Վիսկոնսին-ավենյուի խաչմերուկը կկոչվի «Բորիս Նեմցով պլազա», և հենց այդ հասցեն ստիպված կլինի նշել Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:

Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատվի կոնգրեսի կողմից, ապա այն պետք է ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: