18.05.2017 13:18

Մադուրոն բանակ է ուղարկել Տաչիտա նահանգ, որտեղ անկարգություններ են տեղի ունեցել

Մադուրոն բանակ է ուղարկել Տաչիտա նահանգ, որտեղ անկարգություններ են տեղի ունեցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է 2600 զինծառայող ուղարկել Տաչիտա նահանգ, որտեղ այս շաբաթ կատաղի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Մի քանի հոգի զոհվել է, այդ թվում՝ անչափահասներ, ավելի քան 120 հոգի վիրավորվել է:

Տաչիտա նահանգը գտնվում է Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում: Չորեքշաբթի գիշերը բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնց ընթացքում թալանվել են տասնյակ խանութներ, ոստիկանական մի քանի բաժանմունքներ հրկիզվել են:

Չորեքշաբթի նախագահ Մադուրոն երկարացրել է դեռևս անցյալ տարվա հունվարին սահմանված՝ տնտեսության արտակարգ դրության ժամկետը: Երկիրը ծանրագույն սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամ է ապրում:

Փոխանցում է euronews-ը: