18.05.2017 13:30

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է տրամադրել Լավրովի և Թրամփի զրույցի ձայնագրությունը

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է տրամադրել Լավրովի և Թրամփի զրույցի ձայնագրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «քաղաքական շիզոֆրենիա» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվող մեղադրանքները, թե նա, ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, գաղտնի տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում քաղաքական շիզոֆրենիա է զարգանում, ուրիշ ոչ մի կերպ ես չեմ կարող բացատրել գործող նախագահի դեմ այն մեղադրանքները, թե նա Լավրովին ինչ-որ գաղտնիքներ է հայտնել»,-հայտնել է Պուտինը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ կոնգրեսին ներկայացնել Թրամփի և Լավրովի բանակցությունների ձայնագրությունը՝ «եթե, իհարկե, ամերիկյան վարչակազմը դա ցանկանա»:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ նման բանակցություններում աուդիոձայնագրություն երբեք չի կատարվում, միայն սղագություններ:

Փոխանցում է BBC-ն: