18.05.2017 13:44

Ֆրանսիայի մշակույթի նախարարը սխալմամբ հայտնել է Նոբելյան մրցանակակրի մահվան մասին

Ֆրանսիայի մշակույթի նախարարը սխալմամբ հայտնել է Նոբելյան մրցանակակրի մահվան մասին

Թվիթերի միկրոբլոգում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուա Նիսենը հայտնել է, որ մահացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեեւիչը: Ավելի ուշ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում ինքը՝ Ալեքսիեւիչը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ ողջ-առողջ է: 

Սվետլանա Ալեքսեեւիչը ռուսերեն գրող բելառուս արձակագիր էր: Նա հայտնի էր գեղարվեստա-վավերագրական ժանրի գրքերով, մասնավորապես՝ «Պատերազմը կանացի դեմք չունի», «Չեռնոբիլյան աղոթք», «Ցինկե տղաներ» եւ այլ ստեղծագործություններով: Նոբելյան մրցանակ է ստացել 2015 թվականին: