18.05.2017 13:52

Մեղադրական կողմը խնդրել է սկսել Յանուկովիչի գործի հեռակա քննությունը

Մեղադրական կողմը խնդրել է սկսել Յանուկովիչի գործի հեռակա քննությունը

Մեղադրական կողմը խնդրել է Կիևի շրջանային դատարանին սկել պետական դավաճանության վերաբերյալ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ  հեռակա դատավարությունը, հինգշաբթի հայտարարել է դատախազ Ռուսլան Կրավչենկոն:

Հինգշաբթի դատարանը շարունակել է նախնական դատավարությունն այդ գործով: Յանուկովիչի պաշտպանական կողմը դատարանին խնդրել է դիմել Ռուսաստանի արդարադատության մարմիններին  և ՌԴ Ռոստովի մարզային դատարանին՝ միջազգային իրավական աջակցության շրջանակներում տեսակոնֆերանս կազմակերպելու համար, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

«Մեղադրող կողմը հնարավոր է համարում  դատական քննություն սկսել հատուկ (հեռակա) դատավարության տեսքով»,- հայտարարել է դատախազ Կրավչենկոն:  Նրա խոսքով՝ հեռակա դատավարությունն անհրաժեշտ է, քանի որ Յանուկովիչը թաքնվում է ուկրաիանական արդարադատությունից:

Փոխանցում է ria.ru-ն: