18.05.2017 14:10

Տուսկը՝ Մակրոնին. «Եվրոպային անհրաժեշտ են ձեր եռանդը, երևակայությունը և համարձակությունը»

Տուսկը՝ Մակրոնին. «Եվրոպային անհրաժեշտ են ձեր եռանդը, երևակայությունը և համարձակությունը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր նվիրվածությունը միացյալ Եվրոպային: Այդ մասին Ելիսեյան պալատի նոր ղեկավարը խոսել է Եվրամիության՝ Փարիզ ժամանած նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Երկու քաղաքական գործիչներն էլ արտահայտվել են ԵՄ-ի շարունակական ամրացման օգտին, և այդ հարցում, Տուսկի կարծիքով՝ Մակրոնը կոչված է խաղալու շատ կարևոր դեր:

«Եվրոպային անհրաժեշտ է ձեր եռանդը, ձեր երևակայությունը և ձեր համարձակությունը: Եվ երբ ես ասում եմ՝ Եվրոպա, ես նկատի ունեմ ոչ թե ԵՄ ինստիտուտները, ոչ թե բյուրոկրատիան, այլ միլիոնավոր եվրոպացիներին, որոնց ձեր հաղթանակը հույս է ներշնչել»:

Տուսկը և Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում ճաշկերույթի ժամանակ, այն բանից հետո, երբ ֆրանսիացիներին ներկայացվել  է նոր կառավարության կազմը:

Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պորտֆելը նոր կառավարությունում ստացել է Ժան-Իվ Լը Դրիանը, որը Ֆրանսուա Օլանդի ժամանակ գլխավորում էր պաշտպանական գերատեսչությունը:

Էդուարդ Ֆիլիպի գլխավորած  նոր կառավարությունում կա 22 հոգի՝ 11 տղամարդ և 11 կին: Նրանցից 18-ը նախարարներ են, 4-ը՝ պետքարտուղար:

Փոխանցում է euronews-ը: