18.05.2017 14:36

Լիտվան ապաստան է տրամադրել չեչեն երկու միասեռականների

Լիտվան ապաստան է տրամադրել չեչեն երկու միասեռականների

Չեչնիայի երկու բնակիչներ, որոնք ստիպված են եղել լքել հանրապետությունը համասեռական լինելու պատճառով, ապաստան են ստացել Լիտվայում; Այդ մասին հայտարարել է Լիտվայի ՆԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը: «Կարող եմ հաստատել, որ մենք ապաստան ենք տրամադրել Չեչնիայից ժամանած երկու հոգու, որոնք հալածանքների էին ենթարկվում իրենց սեռական կողմնորոշման պատճառով»,- ասել է նախարարը BNS գործակալությանը:

Չեչնիայում համասեռականներին հալածելու թեման Եվրոպայում քննարկվում է ապրիլից: Եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են Չեչնիայի իշխանություններին և պահանջել հարգել մարդու իրավունքները: Մայիսի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինին խնդրել է ազդեցություն գործել, որպեսզի Չեչնիայում չխախտվեն գեյերի իրավունքները: Բրիտանացի պահպանողական պատգամավոր և Բրիտանիայի ԱԳՆ փոխնախարար Ալան Դունկանը Չեչնիայում համասեռականներին հալածելը անվանել է «բացարձակ բարբարոսություն»: Լոնդոնում և աշխարհի մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Չեչնիայում գեյերի իրավունքների հարգման:

Փոխանցում է BBC-ն: