18.05.2017 14:51

Չավուշօղլուն առաջարկել է փոխել ԻՊ-ի դեմ դաշինքում ԱՄՆ ներկայացուցչին

Չավուշօղլուն առաջարկել է փոխել ԻՊ-ի դեմ դաշինքում ԱՄՆ ներկայացուցչին

«Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ դաշինքում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մաքգրեկը բացահայտ պաշտպանում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), ուստի օգտակար կլինի փոխել նրան, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցություններն անցել են հակասությունների ֆոնին, որոնք երկու երկրների միջև սրվել են այն բանից հետո, երբ Թրամփը որոշել էր սպառազինություն տրամադրել ԻՊ-ի դեմ մարտնչող սիրիացի քրդերին:

Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Սիրիայում քրդական կազմավորումները կապ ունեն Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ, որին ինչպես Անկարան, այնպես էլ Վաշինգտոնը, համարում են ահաբեկչական:

Փոխանցում է ria.ru-ն: