18.05.2017 15:30

Փորձագետ. Մյուլլերի հետաքննությունը կարող է հանգեցնել Թրամփի իմպիչմենտին

Փորձագետ. Մյուլլերի հետաքննությունը կարող է հանգեցնել Թրամփի իմպիչմենտին

ԱՄՆ նախագահական ընտրություններին, այսպես կոչված՝ «ՌԴ միջամտության» հետաքննությունում հատուկ դատախազի պաշտոնում ՀԴԲ նախկին ղեկավար Ռոբեր Մյուլլերի նշանակումը կարող է հանգեցնել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին, կարծում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ միջազգային կազմակերպությունների և համաշխարհային քաղաքական գործընթացների ֆակուլտետի ամբիոնի վարիչ Անդրեյ Սիդորովը:

Նահանգների օրենսդրության համաձայն՝ կոնգրեսը կարող է իմպիչմենտ հայտարարել նախագահին՝ պետության դեմ գործած հանցագործությունների դեպքում: Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ է հայտնել երկու նախագահների՝ Էնդրյու Ջոնսոնին՝ 1868 թ., և Բիլ Քլինթոնին՝ 1998-ին: Երկու նախագահներն էլ հետո արդարացվել են սենատի կողմից: Եվս մի նախագահ՝ Ռիչարդ Նիքսոնը, 1974 թ. հրաժարական է տվել իմպիչմենտի սպառնալիքի տակ:

Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, չորեքշաբթի օրը դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը կոչ է արել իմպիչմենտ հայտարարել Դոնալդ Թրամփին:

Փոխանցում է ria.ru-ն: