18.05.2017 16:00

Չավուշօղլուն Գերմանիային կոչ է արել փոխել վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ

Չավուշօղլուն Գերմանիային կոչ է արել փոխել վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ

Գերմանիան պետք է վերանայի իր վերաբերմունքը Թուրքիայի հետ հարաբերությունների նկատմամբ, Բեռլինը պետք է հաշվի նստի Անկարայի շահերի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գերմանացի պատգամավորների խմբի՝ «Ինջիրլիք» ռազմաբազա այցելելուց մեկ օր առաջ Թուրքիան ԳԴՀ ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ այդ այցելությունը հնարավոր չէ: Դրանից հետո կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից  գերմանական  ռազմական քանակակազմը հարևան երկրներ տեղափոխելու այլընտրանք փնտրել:

«Մենք շանտաժով չենք զբաղվում: Գերմանիան պետք է փոխի իր դիրքորոշումը: Թուրքիան չի անի այն, ինչ ասում է Բեռլինը: Եթե գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» արգելելը շանտաժ է, ապա ինչպե՞ս կոչել այն, ինչ դուք եք անում: Սա երկակի ստանդարտ է: Թուրքիան այլևս չի ենթարկվի երկակի ստանդարտների,- հայտարարել է Չավուշօղլուն NTV հեռուստատեության եթերում:- Դիվանագիտության մեջ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին փոխադարձությունն է: Եթե  նրանք հեռանան «Ինջիրլիքիից»՝ դա իրենց գործն է: Մենք երկխոսության և դիվանագիտության կողմնակից ենք, և եթե կանցլեր Մերկելը դիմի մեզ, մենք միշտ պատրաստ ենք երկխոսության: Մենք կարող ենք դա քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Առայժմ Մերկելից ոչ մի դիմում չենք ստացել»,- հավելել է թուրք նախարարը:

Փոխանցում է ria.ru-ն: