18.05.2017 17:41

Ձեզ նմանների պատճառով մենք հիմա էլ պետականություն չունենք արդեն

Ձեզ նմանների պատճառով մենք հիմա էլ պետականություն չունենք արդեն

Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքում գրում է.

«2010 թվին Սևրի պայմանագրի 90-ամյակն էր: Պատմաբան-գիտնականներով հավաքվել էին, ինչ-որ ճառեր էին կարդում այն մասին, թե մենք պետք է պահանջեք, որ մեծ տերությունները այն նորից ճանաչեն, և վերադարձնենք մեր 162.000 քկմ-ն: Ես լուրջ դեմքով, առանց աչք թարթելու, առաջարկեցի՝ ավելի լավ չէ՞ մ.թ.ա. 66-ի  Արտաշատի պայմանագրի իրավարարությունը պահանջենք, համ էլ դրանով սաղ Մեծ Հայքը կվերադարձնենք: Մի զառամյալ ծերունի, որն ամբողջ ընթացքում դանթում էր, կտրուկ տեղից վեր թռավ ու հայտարարեց՝ ՀԱՆՃԱՐԵՂ Է, ԻՀԱՐԿԵ:
Ինչու՞ գրեցի այս երկար նախաբանը: էսօր մի նյութ աչքովս ընկավ, որ 2018թ. մայիսի 28-ին ուզում են նշել հայոց պետականության, ի դեպ՝ առանց ընդհատումների պետականության 100-ամյակը: Էնքան էին խորացել էդ մառազմի մեջ, որ անգամ պնդում էին, թե հայ ժողովուրդը երբեք էլ պետականությունը չի կորցրել: 
Տղերք, թարգեք, ախպոր նման: Եթե տեղյակ չեք, ասեմ, որ ձեզ նմանների պատճառով մենք հիմա էլ պետականություն չունենք արդեն»: