18.05.2017 17:42

25 տարի առաջ ազատագրվեց Բերձորը (Լաչին)

25 տարի առաջ ազատագրվեց Բերձորը (Լաչին)

25 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Սյունիքը Սրցախին կապող Լաչին (այժմ՝ Բերձոր) քաղաքը եւ համանուն շրջանը:

Սրանով ձևավորվեց մարդասիրական միջանցք` ցամաքային ճանապարհ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև: Քաշաթաղի ներկայիս շրջանի տեղում 1920-ական թվականներին՝ ԼՂԻՄ ձեւավորմանը զուգընթաց, ստեղծվել էր Կարմիր Քրդստան անունը կրող ինքնավար մարմինը, որը, սակայն լուծարվեց 1930-ին:

Արցախյան շարժման մեկնարկից ի վեր Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը դժվարացնում էր զենք-զինամթերքի, պարենի եւ կենդանի ուժի մատակարակումը Արցախ: 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԼՂ Ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։