19.05.2017 09:00

«Չելսի»-ն կփորձի խանգարել «Բարսելոնա»-ին

«Չելսի»-ն կփորձի խանգարել «Բարսելոնա»-ին

Լոնդոնի «Չելսի»-ն համալրել է այն ակումբների շարքը, որոնք հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «ազնվականներ»-ը արդեն 64 միլիոն եվրո են առաջարկել իտալացի խաղացողի տրանսֆերի համար: Միևնույն ժամանակ, փարիզյան ակումբի ղեկավարությունը նույնիսկ չի էլ դիտարկելու այն առաջարկները, որոնք 80 միլիոն եվրոյից պակաս գումար են ներառում:

24-ամյա Վերատիի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2021 թվականի ամռանը:

Հարկ է նշել, որ որ Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, որոնցից ամենամեծ հավակնությունները, ըստ մամուլում առկա հրապարակումների՝ ունի կատալոնական «Բարսելոնա»-ն: