19.05.2017 09:15

Գրիզմանը խոստովանել է, թե ում կողքին խաղալու համար կհեռանար «Ատլետիկո»-ից

Գրիզմանը խոստովանել է, թե ում կողքին խաղալու համար կհեռանար «Ատլետիկո»-ից

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը Կրիշտիանու Ռոնալդուին և Լեո Մեսսիին համեմատել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղերի հետ, ինչպես նաև կատակով նշել է, թե հանուն որ խաղացողի կլքեր մադրիդյան ակումբը.

«Կրիշտիանուն Լեբրոն Ջեյմսն է, իսկ Մեսսին՝ Սթեֆ Քարին: Ես կարող եմ թողնել «Ատլետիկո»-ն, որպեսզի «Նյու Յորք Նիքս»-ում խաղամ Դերիկ Ռոուզի կողքին»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը Cadena Ser-ի հետ զրույցում:

Ավելացնենք, որ Դերիկ Ռոուզը և Անտուան Գրիզմանը մոտ ընկերներ են: Ավելի վաղ 26-ամյա հարձակվողը խոստովանել էր, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում և ապագայի հետ կապված ծրագրեր չունի: Գրիզմանի գործող պայմանագիրը «Ատլետիկո»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: