19.05.2017 09:45

Վալբուենայի պատասխանը Բենզեմային

Վալբուենայի պատասխանը Բենզեմային

Բենզեման մեղադրվում է հավաքականի իր թիմակից Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ, ինչի պատճառով էլ հեռացվեց Ֆրանսիայի հավաքականի խաղերից, իսկ հետագայում էլ պարզվեց, որ նա չի գնա Եվրո-2016՝ չնայած հիանալի մարզավիճակին։

Ավելին, Քարիմը մինչև հիմա հրավերք չի ստանում Լե Բլեի կազմ, չնայած նրան, որ աշխարհի լավագույն թիմերից մեկի՝ «Ռեալի» հիմնական հարձակվողն է։ Մի քանի օր առաջ ֆրանսիական մամուլում հարցազրույց տալիս Բենզեման մեկնաբանել է իր վերաբերմունքը Վալբուենայի հանդեպ՝ նրան ստախոս անվանելով։

«Լիոնի» խաղացողը երկար սպասեցնել չտվեց ու համերկրացուն պատասխանեց սոցցանցերի միջոցով. «Զրպարտությունը թույլերի զենքն է։ Դա վշտացնում է։ Ճշմարտությունն այն է, որ արդարությունն անպայման հաղթում է»,- գրել է Վալբուենան իր Թվիթերում։