19.05.2017 11:15

Թուրքական ակումբը հրավիրում է Տոտտիին

Թուրքական ակումբը հրավիրում է Տոտտիին

Թուրքական «Անտալյասպորը» առաջարկություն է արել «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտիին։ 40-ամյա կիսապաշտպանը, ինչպես սպասվում է, կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանի վերջում։

TMW-ի տեղեկություններով թուրքական հավակնոտ ակումբը, որը տեղափոխվել է տեղական Սուպերլիգա, Տոտտիին առաջարկել է կարիերան շարունակել մեկ տարով։ Համաձայն առաջարկված պայմանագրի՝ Տոտտին մեկ տարում կվաստակի 2 մլն եվրո։ Ընդ որում թուրքերը խնդրել են Տոտտիին դիտարկել այդ առաջարկությունը 3 շաբաթվա ընթացքում։