19.05.2017 11:52

Դանի Ալվեշը հայտնվել է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների եռյակում

Դանի Ալվեշը հայտնվել է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների եռյակում

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեշը 32-րդ տիտղոսն է շահել իր ֆուտբոլային կարիերայում: Այս մասին հաղորդում է Mirror-ը: 

Բրազիլացի պաշտպանը բարձրացել է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկի 3-րդ հորիզոնական՝ հավասարվելով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 

Ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզը, որն ունի 35 տիտղոս: Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը ՊՍԺ-ի պաշտպան Մաքսվելն է՝ 36 տիտղոսով: 

Ալվեշի մոտակա հետապնդողը «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան է՝ 30 տիտղոսով: Մոտ ժամանակներս բրազիլացին հնարավորություն կստանա մոտենալու Ռայան Գիգզին: