19.05.2017 11:04

Թրամփ. «Հատուկ դատախազի նշանակումը սոսկալի վնաս է հասցնում ԱՄՆ-ին»

Թրամփ. «Հատուկ դատախազի նշանակումը սոսկալի վնաս է հասցնում ԱՄՆ-ին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ իր նախընտրական շտաբի անդամների կապը հետաքննելու համար Ռոբերտ Մյուլլերին հատուկ դատախազ նշանակելու որոշումը սարսափելի վնաս է հասցնում երկրին: Թրամփը նաև կրկին շեշտել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր նախընտրական շտաբը երբեք ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ չեն ունեցել Ռուսաստանի հետ:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հաղորդումները ստուգելու համար ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Միլլերի՝ հատուկ դատախազի պաշտոնում նշանակման պատճառով ԱՄՆ-ն պառակտված և ամոթահար տեսք ունի:

«Ես կարծում եմ, որ դա սոսկալի վնաս է հասցնում մեր երկրին, քանի որ մեզ ներկայացնում է որպես պառակտված, շփոթահար և անմիաբան մի երկիր», - հեռուստատեսությամբ հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ նա ռուսաստանյան իշխանությունների հետ իր շտաբի ենթադրյալ կապերի հետաքննությունն անվանել է Ամերիկայի պատմության մեջ քաղաքական գործչի նկատմամբ «վհուկների ամենամեծ որսը»:

Փոխանցում է BBC-ն: