19.05.2017 11:49

Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Զոհվել է 18 տարեկան մի աղջիկ, 22 հոգի, այդ թվում՝ նաև զոհվածի 13-ամյա քույրը, վնասվածքներ են ստացել:

Ամբոխի մեջ մխրճված Honda-ի վարորդը ձերբակալվել է:

Նյու Յորքի քաղաքապետի խոսքով՝ 26-ամյա Ռիչարդ Ռոհասը ծառայում է ԱՄՆ ՌԾՈՒ-ում: Ոստիկանությունը ճշտել է, որ Ռոհասը նախկինում երկու անգամ ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Վրաերթ կատարելու պահին նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրան պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել:

«Ոչ մի նշան չկա, որ դա ահաբեկչական ակտ է եղել», - հայտարարել է քաղաքապետ դե Բլազիոն:

Փոխանցում է BBC-ն: