19.05.2017 12:04

Վաշինգտոնն ավելի շատ պատժամիջոցներ է խոստանում Կարակասին

Վաշինգտոնն ավելի շատ պատժամիջոցներ է խոստանում Կարակասին

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Վենեսուելայի Գերագույն դատարանի նախագահի և մյուս յոթ անդամների նկատմամբ, քանի որ նրանք պատասխանատու են այն որոշման համար, որի համաձայն՝ երկրի խորհրդարանը օրենքից դուրս հայտարարվեց:

Ազգային ժողովի անդամների մեծ մասը ընդդիմադիր քաղաքական գործիչներ են: Քաղաքացիական կոնֆլիկտում երկրի նախագահ Մադուրոյի կողմից հանդես եկող Գերագույն դատարանը վճռել էր, որ խորհրդարանն ընտրվել է օրենքի խախտումներով, և, փաստորեն, հայտարարել էր, որ ինքն է ստանձնում օրենսդիր գործառույթները:

ԱՄՆ-ը մտադիր է հետագայում ևս պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի պաշտոնատար անձանց նկատմամբ:

Երեկ իշխանությունները Կարակասի երկու շրջաններում կրկին ցրել են ընդդիմադիր ցույցերը: Ոստիկանությունը և Ազգային գվարդիան, անկարգությունները դադարեցնելու նպատակով, այնտեղ են բերել հատուկ տեխնիկայի ավելի քան 10 միավոր և ակտիվորեն արցունքաբեր գազ են կիրառել: Տուժել է 50-ից ավելի մարդ:

Փոխանցում է euronews-ը: