19.05.2017 12:16

Առանց անակնկալի. ԱԺ փոխնախագահներն ընտրվեցին

Առանց անակնկալի. ԱԺ փոխնախագահներն ընտրվեցին

Ազգային Ժողովի վեցերորդ գումարման փոխնախագահներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, 105 պատգամավորներից քվեարկել են 100-ը, որոնցից Շարմազանովին կողմ՝ 84-ը, դեմ՝ 13-ը, Հովհաննիսյանին կողմ՝ 73-ը, դեմ՝ 22-ը, և Մելքումյանին կողմ՝ 65-ը, դեմ՝ 29-ը:

Շարմազանովը և Հովհաննիսյանը ՀՀԿ, Մելքումյանը՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ են: