19.05.2017 13:06

Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից

Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից

Ադրբեջանը դժգոհ է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից:

Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, անդրադառնալով հայտարարությանը, նշել է, որ ՄԽ համանախագահները պետք է առաջին հերթին պահանջեին Հայաստանից՝ «զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից»:
Հաջիեւը դժգոհություն է հայտնել, որ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ բացակայում է Լաչինի գրավման 25-ամյակի մասին որեւէ հիշատակություն՝ համարելով դա անարդարացի եւ աչառու մոտեցում: 

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին տարածած հայտարարությամբ համանախագահները փաստել էին, որ մայիսի 15-ին ԼՂ հակամարտութան շփման գծում հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը՝ կառավարվող հրթիռ արձակելով, եւ հայկական զորքերը պատասխան կրակ են բաց արել: Համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: