19.05.2017 14:01

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բողոքի ցույց տեղի կունենա Թրամփի դեմ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բողոքի ցույց տեղի կունենա Թրամփի դեմ

Բրյուսելում մայիսի 24-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  Բելգիայի մայրաքաղաք ժամանելու օրը, տեղի կունենա նրա հակառակորդների երթ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կայանալու է մայիսի 25-ին:

Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է Derniere heure թերթը, իշխանությունների կողմից արտոնված բողոքի ցույցին, որը կրելու է Trump not welcome (Թրամփը չի ողջունվում) անվանումը, կմասնակցի առնվազն 9 հազար մարդ: Ցույցի հիմնական մասը, պարբերականի տվյալներով, կկազմեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների քաղաքացիները, որոնք կսկեն Բրյուսելում հավաքվել երկուշաբթի օրվանից:

Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների անվտանգությունը կապահովի 3120 ոստիկան:

Փոխանցում է ria.ru-ն: