19.05.2017 14:36

ԱՄՆ սենատորները պահանջում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ սենատորները պահանջում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք

Սենատորները ԱՄՆ կոնգրես են ներկայացրել մի բանաձև՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է RT հեռուստատեսությունը:

Բանաձևը քննարկման են դրել սենատորներ Դին Հելլերը, Լինդսի Գրեմը, Թեդ Քրուզը և Մարկո Ռուբիոն:

«Միացյալ Նահանգները պետք է Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայել պետության անքակտելի մաս՝ ինչպես դե-յուրե, այնպես էլ՝ դե-ֆակտո: Եվ ԱՄՆ դեսպանատունը պետք է տեղափոխվի Երուսաղեմ»,- նշվում է բանաձևում:

Փետրվարին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը: Ներկայումս այն գտնվում է Թել-Ավիվում:

Փոխանցում է gazeta.ru-ն: