19.05.2017 14:48

Լոռիում հայտնաբերված արջուկներն անվանակոչվել են համացանցային քվեարկության արդյունքում

Լոռու մարզում մայիսի 4-­ին հայտնաբերված արջի քոթոթներն անվանակոչվել են: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացնում են, որ քոթոթների անուններն ընտրվել են համացանցային քվեարկության արդյունքում:

Զանգակի ու Բամբակի խնամքին այսուհետև մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը: Քոթոթներն այժմ Երևանի կենդանաբանական այգում բուժզննում են անցնում, նրանք առողջ են: Մոտ ժամանակներս արջուկները կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան: