19.05.2017 15:02

Ճապոնիայի կառավարությունը թույլ է տվել գահը ժառանգորդին փոխանցել կայսեր կենդանության օրոք

Ճապոնիայի կառավարությունը թույլ է տվել գահը ժառանգորդին փոխանցել կայսեր կենդանության օրոք

Ճապոնիայի կառավարությունն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս Քրիզանթեմե գահը ժառանգորդին փոխանցել գործող կայսեր կենդանության օրոք: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:

Սպասվում է, որ օրինագիծը Ճապոնիայի խորհրդարանի հաստատմանը կներկայացվի հենց այսօր:

Գործող օրենքի համաձայն՝ գահի փոխանցումը ժառանգորդին տեղի է ունենում կայսեր մահվանից հետո: Սակայն 2016 թ. կայսր Ակիհիտոն ուղերձով դիմեց իր ժողովրդին և ակնարկեց, որ ուզում է անցնել հանգստի:

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահակալության արարողությունն անցկացնել 2019 թ. հունվարի 1-ին:

Այժմ գահի համար հերթում առաջինը կայսեր ավագ որդին է՝ արքայազն Նարուհիտոն: Միակ դուստրը՝ արքայադուստր Աիկոն, օրենքով իրավունք չունի գահը ժառանգել, ուստի երկրորդ տեղում Նարուհիտոյի կրտսեր եղբայրն է՝ արքայազն Ակիսինոն:

Փոխանցում է ria.ru-ն: