19.05.2017 15:09

Էրդողանն անձամբ է հետեւում, թե ինչպես են իր թիկնապահները Վաշինգթոնում ծեծում ցուցարարներին (Տեսանյութ)

Էրդողանն անձամբ է հետեւում, թե ինչպես են իր թիկնապահները Վաշինգթոնում ծեծում ցուցարարներին (Տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որից պարզ է դառնում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մուտքի մոտ անձամբ է հետեւել, թե ինչպես են իր թիկնապահները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: Ամենայն հավանականությամբ, թիկնապահները հարձակվել են հենց Էրդողանի հրահանգով:

«Ամերիկայի ձայնի» տեսանյութում երեւում է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «Մանկասպան Էրդողան»: Վերջինիս տեղափոխող մեքենայի դուռը բաց է, թիկնապահներից մեկը խորհրդակցում է ներսում գտնվող մարդու հետ, նրանից հրահանգներ է ստանում եւ փոխանցում մյուս թիկնապահներին, որոնցից մեկը գլխով է անում եւ վազելով իջնում է ցուցարարների մոտ, ինչից հետո տեղի է ունենում հարձակումը խաղաղ ցուցարարների վրա: Հարձակումից հետո Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու կատարվածը, իսկ հրահանգ ստացած անվտանգության աշխատակիցը վազելով հետ է դառնում՝ կարծես զեկուցելով Թուրքիայի նախագահին կատարվածի մասին:

Էրդողանի՝ քրդերի նկատմամբ վարվող քաղաքականության դեմ խաղաղ ցույցը կազմակերպվել էր Ամերիկայի հայկական, հունական, քրդական եւ այլ կազմակերպությունների կողմից: