19.05.2017 15:24

CNN. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փաստաթղթեր է փոխանցել կոնգրեսին

CNN. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փաստաթղթեր է փոխանցել կոնգրեսին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ամերիկյան կոնգրեսին է հանձնել փաստաթղթեր, որոնք կարող են օգտակար լինել Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր գործնական կապերի հետաքննության գործում, տեղեկացրել է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:

Փաստաթղթերը ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումից՝ Ֆինանսական հետախուզության ծառայությունից, ստացել են կոնգրեսի երկու պալատների՝ հետախուզության հարցերով հանձնաժողովները:

Ֆինանսական փաստաթղթերի և տրանզակցիաների ուսումնասիրումը «չափազանց կարևոր է» հետաքննության համար, CNN-ին հայտնել է ներկայացացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով  հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը:

Փոխանցում է ria.ru-ն: