19.05.2017 16:14

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների թիվը 3-ով կրճատվեց

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների թիվը 3-ով կրճատվեց

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների թիվը կրճատվեց՝ 12-ից դառնալով 9-ը: Իշխող ՀՀԿ առաջարկով Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը միավորվեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովին, Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը միավորվեց Սոցիալական հարցերի հանձնաժողովի հետ, Գյուղատնտեսական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովն էլ Տարածքային կառավարման հանձնաժողովին: 

Նախատեսված էր կրճատել նաեւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, սակայն ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի կնքման հետ կապված որոշվել է պահպանել հանձնաժողովը:  

 «Ելք» դաշինքն առաջարկում էր հանձնաժողովների թիվը հասցնել 10-ի եւ պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը՝ նախատեսելով, որ այն կգլխավորի «Ելք»-ի ներկայացուցիչը: