19.05.2017 16:44

ԶԼՄ. Էկվադորի մայրաքաղաքի քաղաքապետը հրաժարվել է Մադուրոյին հանձնել քաղաքի բանալիները

Էկվադորի մայրաքաղաքի քաղաքապետ Մաուրիսիո Ռոդասը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին չի հայտարարի պատվավոր հյուր և նրան չի հանձնի քաղաքի խորհրդանշական բանալիները: Այդ մասին հաղորդել է  El Universo-ն:

Մադուրոն Էկվադոր է ժամանելու եկող շաբաթ՝ մասնակցելու երկրի նոր նախագահ Լենին Մորենոյի պաշտոնակալման արարողությանը:

Ռոդասի խոսքով՝ քաղաքի իշխանություններն ուսումնասիրում են բանալիներն այլ նախագահների հանձնելու հնարավորությունը՝ «այն առաջնորդներին, ովքեր հարգում են ժողովրդավարությունը և ազատությունը»:

«Մենք խորապես անհանգստացած ենք այն ամենով, ինչ կատարվում է եղբայրական Վենեսուելայում, ամեն օր մեծանում է մահերի թիվը, և դա վերջին ամիսներին կոպիտ ճնշումների արդյունքն է»,- հայտարարել է քաղաքապետը:

Փոխանցում է gazeta.ru-ն: