19.05.2017 17:02

Ջոնի Դեփը պատրաստ է խաղալ Թրամփի դերը

Ջոնի Դեփը պատրաստ է խաղալ Թրամփի դերը

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, որ պատրաստ է կատարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ամերիկայում ժողովրդականություն վայելող հումորային Saturday Night Live  հեռուստաշոուում:  Այժմ այդ հաղորդման մեջ Թրամփի դերը խաղում է ոչ պակաս հայտնի դերասան Ալեք Բոլդուինը:

Դեփը Թրամփի քննադատությամբ հանդես է եկել այն պահից, երբ միլիարդատերը հայտարարեց իր նախընտրական քարոզարշավի սկիզբը: 2016 թ.մայիսին նա հայտարարել է, որ եթե Թրամփն ընտրվի, ապա կդառնա վերջին նախագահը, քանի որ «դրանից հետո ոչ մի բան չի աշխատի»: Դրանից առաջ համալսարաններից մեկի ուսանողների առջև ելույթ ունենալիս հոլիվուդյան աստղը, քննարկելով միլիարդատիրոջ պահվածքը, նրան անվանել էր «վիժվածք»:

Փոխանցում է vesti.ru-ն: