19.05.2017 17:39

Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում

Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է Ֆրանսիայից խնդրել քաղաքական ապաստան տրամադրել իրեն: Այդ մասին նրա փաստաբանը հայտնել է ֆրանսիական Francelnfo ռադիոկայանին:

«Կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենա այդ հարցին և Ասանժին քաղաքական ապաստան տրամադրի,- ասել է Ժուլիան Բրանկոն:- Նա այժմ ուզում է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքը և Ֆրանսիային խնդրել՝ համապատասխան ժեստն անել՝ ընդունել իրեն և ապաստան տրամադրել, որպեսզի պաշտպանի իրեն ԱՄՆ-ի հետապնդումից»:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ իրեն կտեղափոխեն ԱՄՆ, եթե ինքը դուրս գա լատինաամերիկյան երկրի դեսպանատնից: «Սպառնալիքներ են հնչել՝ Ասանժին դատապարտել ցմահ ազատազրկման, այդ թվում՝ նաև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ մի քանի շաբաթ առաջ»,- պարզաբանել է Բրանկոն:

Փոխանցում է ТАСС-ը: