22.05.2017 11:00

Ռոուհանիի հաղթանակը. Տոն՝ երգը շուրթերին

Ռոուհանիի հաղթանակը. Տոն՝ երգը շուրթերին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմնակիցները շաբաթ երեկոյան տոնում էին իրենց թեկնածուի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում:

Մինչ դիտորդներից շատերը ենթադրում էին, որ կլինի երկրորդ փուլ, Ռոուհանին անսպասելիորեն հենց առաջին փուլում հավաքեց ձայների 57 %-ը, ընդ որում՝ դարձյալ անսպասելի՝ ընտրողների չափազանց ակտիվ մասնակցության պայմաններում:

Ռոուհանին հայտարարել է, որ իր վերընտրությունը վկայում է Իրանի ժողովրդի ցանկության մասին՝ շարունակելու դեմոկրատական փոփոխությունները հասարակության մեջ:

«Իրանի ժողովուրդը որոշել է ընթանալ աշխարհի հետ փոխգործակցելու ճանապարհով՝ հրաժարվելով ծայրահեղականությունից և բռնությունից: Մեր երկիրն ուզում է հաշտ ապրել ողջ մարդկության հետ: Սակայն մենք թույլ չենք տա ստորացնել մեզ կամ սպառնալ»,- ասել է Ռոուհանին:

Փողոցային տոնախմբությունները Թեհրանում սկսվել են տարերայնորեն, առանց ոստիկանության կամ քաղաքային իշխանությունների հատուկ թույլտվության: Քաղաքի կենտրոնում հարյուրավոր երիտասարդներ են հավաքվել, նրանք երգել են ու ծափ զարկել՝ իրենց ուրախությունն արտահայտելով Ռոուհանիի վերընտրության կապակցությամբ:

Փոխանցում է euronews-ը: