29.12.2012 13:55

Շակիրան երեխա չի ունեցել

Շակիրան երեխա չի ունեցել

Այսօր միջազգային տարբեր լրատվամիջոցներ մեկը մյուսի հետևից հայտնեցին Շակիրայի ծննդաբերության լուրը: Երեխայի հայրը, հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն Twitter-ի իր էջում իսպաներենով գրել էր, որ իրենք որդի են ունեցել: Ավելի ուշ, երբ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են կանխատեսել, թե ինչպես կկոչեն տղային, Պիկեն ասել է` երեխան արդեն անուն ունի, մենք նրան Ինոկենտիոս ենք անվանել: Շնորհավորում եմ բոլորիս Ծիծաղի օրվա կապակցությամբ:

Բանն այն է, որ երեխայի ծննդյան մասին տեղեկացնող հաղորդագրությունը գրվել է այն օրը, երբ Իսպանիայում նշում են, այսպես ասած, մեր ապրիլի 1-ը: Նշենք, որ Պիկեն և Շակիրան երեխայի ծնվելու լուրը դեռ չեն հաստատել: Այնպես որ դեռ ստույգ հայտնի չէ` Պիկեն կատակել է, երբ ասել է, որ որդի է ունեցել, թե կատակել է, երբ հայտարարել է, որ իր ասածն ընդամենը կատակ էր:

Asekose.am