Թուրքիա. Թայիփ Էրդողանն ամրացնում է դիրքերը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ Թուրքիայի իշխող կուսակցության ղեկին է. Արդարության և զարգացման կուսակցության արտահերթ համագումարում Էրդողանի թեկնածության օգտին (ի դեպ, նա միակ թեկնածուն էր) քվեարկել է պատվիրակների գերակշռող մեծամասնությունը:
Էրդողանը կուսակցության անդամությունը վերականգնելու և ԱԶԿ-ն ղեկավարելու իրավունք ձեռք բերեց նախագահական լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ ապրիլին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո: Նախկինում օրենքը պետության ղեկավարին թույլ չէր տալիս անդամակցել որևէ կուսակցության:
Իր զինակիցների առջև ելույթ ունենալով՝ Էրդողանը քաղաքական ընդդիմախոսներին զգուշացրել է. «Նրանք, ովքեր ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում են, որպեսզի մեզ վախեցնեն և ձեռնասուն դարձնեն, շատ շուտով կհասկանան, որ սխալ ճանապարհի վրա են: Մենք հաճույքով մեր խնդիրները կլուծենք մեր դաշնակիցների և բարեկամների հետ: Բայց եթե նման հնարավորություն չընձեռվի, դա մեր ձեռքերը չի կապի»:
Արդարության և զարգացման կուսկացությունը Թուրքիայի պատմության մեջ առաջին կուսակցությունն է, որ երեք անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում:
Փոխանցում է euronews-ը: