Թուրքիա. Դատավարություն՝ ընդդեմ ենթադրյալ խռովարարների

Երկուշաբթի Անկարայում սկսվել է ենթադրյալ խռովարարների դատավարությունը:
Մեղադրյալի աթոռին 221 հոգի է, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: Նրանք մեղադրվում են խորհրդարանը և կառավարությունը բռնությամբ ցրելու և նախագահ Էրդողանին սպանելու փորձի մեջ: Ամբաստանյալներին սպառնում է ցմահ կամ երկարատև ազատազրկում:
Խռովության փորձը ձեռնարկվել էր անցյալ տարվա հուլիսի 15-ին: Դրա ընթացքում զոհվեց 240 մարդ, 2800 հոգի վիրավորվեցին:
Իշխանությունները խռովության կազմակերպիչ են համարում իսլամի արմատական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որն ապրում է ԱՄՆ-ում: Խռովության ձախողումից հետո երկրում արտակարգ դրություն մտցվեց, ձերբակալվեց ավելի քան 40 հազար մարդ, 100 հազարից ավելին հեռացվեց աշխատանքից:
Փոխանցում է euronews-ը: